Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրել ողջ աշխարհից24 ապրիլի 2008 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Կարոյանը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին նվիրված արարողությանը, հայտնել է Կիպրոսի խորհրդարանի աջակցության մասին Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանը: «Այսօր մենք հիշում ենք այդ լուրջ հանցագործության մասին, հարգանքի տուրք ենք մատուցում զոհերի հիշատակին եւ եւս մեկ անգամ դատապարտում ենք այդ զարհուրելի ոճրագործության փաստը»,- հայտարարել է Մարիոս Կարոյանը: Նա կոչ է արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը եւ ներողություն հայցել հայ ժողովրդից եւ ողջ աշխարհից: Մարիոս Կարոյանը նաեւ նշել է, որ Կիպրոսը Հունաստանի խորհրդարանի հետ միասին եղել են առաջինների շարքում, ով առաջինը դատապարտեց Հայոց ցեղասպանությունը եւ միջազգային հանրությունից պահանջեց դրա ճանաչումը:«Մենք չենք խնդրում, չենք աղաչում ճանաչել Ցեղասպանության փաստը: Մենք արդարություն ենք պահանջում ժողովրդավարական մարդկությունից, միջազգային հանրությունից, բոլոր ազգերից եւ ժողովուրդներից»,- ընդգծել է նա: Արարողության ընթացքում Հունաստանի նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոկաձոպուլոսը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը հանդիսանում է պարտք պատմության առաջ: Նրա խոսքերով, շարունակելով Կիպրոսի հյուսիսային հատվածի օկուպացիան` Անկարան պետք է հասկանա, որ եվրաինտեգրման հեռանկարները կախված են Հունաստանի եւ Կիպրոսի հետ նրա հարաբերություններից: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ նաեւ Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահդեսյանը, ով կոչ է արել Անկարային ճանաչել հանցագործության փաստը, որը կատարվել է երկրի նախկին կառավարության կողմից, հաղորդում է Financial Mirror-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |