Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը 3,2 մլն դրամ է յուրացրել![]() 7 հուլիսի 2018 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Երևանի թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը տեղամասային մանկաբույժին մոտ երեք տարի ձևակերպել է նույն պոլիկլինիկայի մանկական բաժանմունքի վարիչի պաշտոնակատարի հաստիքում և յուրացրել 3,2 մլն դրամ աշխատավարձ, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի, ևս մեկը գտնվում է կասկածյալի կարգավիճակում, հայտնում է ՔԿ մամուլի ծառայությունը: Պարզվել են հանցավոր դրսևորման այլ դրվագներ ևս, մասնավորապես՝ աշխատանքի նշանակվելու համար կաշառք պահանջելու վերաբերյալ։ Պոլիկլինիկայի տնօրենը հուլիսի 2-ին վերականգնել է ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ ՔԿ դեպոզիտ հաշվին փոխանցելով 3,5 մլն դրամ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |