Ջանլուիջի Բուֆոնը տեղափոխվել է ՊՍԺ![]() 7 հուլիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը, որը նախկինում հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուսում», պայմանագիր է կնքել ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ: Այդ մասին ասվում է ակումբի կայքում: Պայմանագիրը կնքվել է 1 տարով և կարող է երկարացվել նույն ժամկետով: Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: ՊՍԺ-ի հետ 40-ամյա դարպասապահի բանակցությունների մասին հայտնի դարձավ մայիսին, գրում է Lenta.ru-ն: Այն ժամանակ էլ Բուֆոնը հայտարարեց, որ 2017/18 խաղաշրջանից հետո կհեռանա Թուրինի «Յուվենտուսից», որի կազմում հանդես էր գալիս 2001-ից: Նա նշել է, որ մտածել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, սակայն, ի վերջո, որոշել է մնալ ֆուտբոլում: Դարպասապահի ծառայություններով է հետաքրքրվել նաև արգենտինական «Բոկա Հունիորսը»: Թուրինի ակումբի հետ միասին Բուֆոնը 11 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում ֆուտբոլիստը 2006-ին դարձել է աշխարհի չեմպիոն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |