Վարչապետը շտապ իր մոտ է կանչել ռազմական տեսուչի տեղակալին՝ Բակո Սահակյանի դեմ ակցիաներին աջակցելու պատճառով 7 հուլիսի 2018 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի նորանշանակ տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին՝ բացատրություններ ստանալու։ «Երկիր Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։ «Վարչապետի հստակ դիրքորոշումն է՝ որևէ զինվորական իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, հակառակ դեպքում խստագույնս կպատժվի», - ասել է Արման Եղոյանը՝ ի պատասխան տեսուչի տեղակալի՝ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելու մասին հարցին: Հուլիսի 7-ին «Արցախյան զարթոնք» նախաձեռնությունը հայտարարոել է, որ հուլիսի 7-ին մայրաքաղաք Ստեփանակերտում հանրահավաք է անցկացվելու՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով: Նրանք նշել են, որ իրենց աջակցում է նաև գեներալ Միքայել Արզումանյանը։ Արցախում հակակավառական ցույցերը սկսվել են հունիսի 1-ի՝ ուժայինների մասնակցությամբ միջադեպից հետո, ինչի արդյունքում հարյուրավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով Արցախի ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները, ընդհուպ մինչև ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հրաժարականը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ Սոկուրովը մագիստրոսական դասընթաց կվարի Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտում Բուհում արվեստանոց ունենալու առաջարկը նա ստացել է ռեկտորից |