Խաչատուրով. ՀԱՊԿ-ը մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին դեպքերի զարգացման դինամիկայով![]() 7 հուլիսի 2018 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունում մտահոգությամբ են հետևում ստացվող տեղեկություններին հայ-ադրբեջանական սահմանին իրադարձությունների զարգացման դինամիկայի վերաբերյալ, որը չպետք է հանգեցնի իրավիճակի նոր սրման: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ մեկնաբանելով իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին: Հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքէջում: Խաչատուրովը նշել է, որ 2018-ի հունիսի 11-ին Ալմաթիում կայացած ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրել է գործընկերներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ՀՀ հետ Ադրբեջանական Հանրապետության սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի ԶՈւ վերադասավորումների ինտենսիֆիկացման և ինժեներական աշխատանքների կատարման նպատակով չեզոք գոտում նրանց առաջխաղացման մասին: Վերահաստատելով հարցերի խաղաղ կարգավորման համար մթնոլորտի ստեղծմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կարևորությունը՝ ՀԱՊԿ քարտուղարությունը համոզմունք է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ կազմակերպությունն է, որը ունի միջազգային հանրության համապատասխան մանդատը, ինչը հաստատվում է նաև ՀԱՊԿ անդամ պետությունների 2017-ի հայտարարության մեջ: Հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերը Նախիջևանի ուղղությամն որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-ն պատասխան կրակ է բացել և թույլ չի տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Ավելի վաղ, համացանցում հրապարակումներ եղան, որոնց համաձայն Նախիջևանի ուղղությամբ, մասնավորապես, Արենի գյուղի հատվածում նոր, բարձրադիր ադրբեջանական դիրքեր են հայտնվել: Նաև լուսանկարներ են հրապարակվել: Ընթերցեք նաև.ՊՆ ղեկավարը Նախիջևանի սահմանին. Հակառակորդի ակտիվության դեպքում համարժեք գործողություններ ձեռնարկել ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |