Փաշինյան. Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին![]() 9 հուլիսի 2018 - 10:16 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը պատրաստ է լրջորեն աջակցել հայկական ֆուտբոլին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Աշխատանքային օրը սկսեցի աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆի հետ հանդիպումով։ Նա ասաց, որ ոգեշնչված է հայկական հեղափոխությամբ ու պատրաստ է լրջորեն աջակցել Հայաստանին և հայկական ֆուտբոլին»,-ասվում է գրառման մեջ: Յուրի Ջորկաեֆը հուլիսի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մասնակցել է Լեգենդների խաղին՝ Լատինական Ամերիկայի և Եվրոպայի հավաքականների հանդիպմանը, որին մասնակցել են բազմաթիվ հանրահայտ ֆուտբոլիստներ: Հանդիպումը նվիրված էր Երևանի 2800-ամյակին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |