453 մլն դրամ՝ աղետի գոտու 44 ընտանիքի բնակապահովմանը

453 մլն դրամ՝  աղետի գոտու  44 ընտանիքի բնակապահովմանը

PanARMENIAN.Net - Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի շրջանակում 453 մլն դրամ կհատկացվի Լոռու մարզում ծրագրի շահառու ճանաչված 44 ընտանիքի: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Նշվում է, որ նախատեսվում է տրամադրել ուղղակի ֆինանսական աջակցություն՝ պայմանով, որ այն ստացող ընտանիքը՝ ֆինանսական աջակցության տրամադրման մասին պայմանագրի կնքմանը հաջորդող մեկ տարվա ընթացքում ավատին հասցնի իր բնակելի տան շինարարական աշխատանքները և արդեն ավարտված բնակելի տան նկատմամբ գրանցի ընտանիքի անդամների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը:

Նախագծով կարգավորված են նաև ֆինանսական աջակցության տրամադրման ընթացակարգի, պայմանների, դրանց չկատարման հետևանքների հետ կապված հարցերը:

Աղետի գոտում պետաջակցությամբ բնակապահովման ծրագրի շրջանակում Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում շահառու ճանաչված 5381 ընտանիքից 2008-2017 թվականներին՝ մոտ 65 մլրդ. դրամ միջոցների հաշվին, լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Արդյունքում դեռ լուծում է պահանջում ծրագրի շահառու ճանաչված 542 ընտանիքի բնակարանային խնդիր, որի համար պահանջվում է մոտ 4 մլրդ. դրամ: Խնդրի ամբողջական լուծումը ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2020 թվականի տարեվերջ:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---