Ղրղզստանի նախագահը ոգեշնչվել է Փաշինյանի՝ ապօրինի գումարները պետբյուջե վերադարձնելու օրինակից 9 հուլիսի 2018 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը ոգեշնչվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից ապօրինաբար յուրացված գումարները պետական բյուջե վերադարձնելու օրինակից: Այս մասին գրում է ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը: «Ղրղզստանի նախագահը, ոգեշնչվելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռքբերված միջոցները վերադաձնելով նոր հիմնադրամներ ստեղծելու փորձից, հուլիսի 1-ից հայտարարել է բոլոր պաշտոնյաների ծախսերը ստուգելու անհրաժեշտության մասին», -գրում է պարբերականը: Նշվում է նաև, որ դեֆոլտի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված Ժեենբեկովը առաջարկել է քաղաքացիներին գումար հավաքել և ընդհանուր ջանքերով մարել երկրի $4,4 մլրդ կազմող արտաքին պարտքը: Մայիսի 8-ին ԱԺ-ի կողմից Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո, երկրում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց հետ կապվող կոռուպցիոն մի շարք հանցագործությունների բացահայտումներ են եղել: Բացահայտումների արդյունքում վերականգնեվել է պետությունից յուրացված մոտ 18 մլրդ դրամ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա ftNFT ֆիջիթալ տարածքում ներկայացվել են First Fisher և First Run խաղերը Միջոցառման խոսնակը Fastex-ի գործառնությունների գծով տնօրեն Մհեր Թունյանն էր ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարն այցելել է Սև լճի տարածք ԵՄ դիտորդական առաքելությունն ավելի քան 2300 պարեկություն է իրականացրել Երևանի կոնյակի գործարանի լաբորատորիան ևս մեկ անգամ հավատարմագրվել է Նմանատիպ նախորդ հավատարմագիրը Երևանի կոնյակի գործարանը ստացել էր դեռևս 2013 թվականին |