«Անգլիացի պացիենտը»՝ վերջին 50 տարվա լավագույն գիրք 9 հուլիսի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե Բուկերի» ժյուրին հրապարակել է գրական մրցանակի դափնեկրի անունը: Այդ մասին ասվում է մրցանակի պաշտոնական կայքում: Մրցանակը շնորհվել է կանադացի գրող Մայքլ Օնթաջեին «Անգլիացի պացիենտը» վեպի համար: Գիրքը ճանաչվել է մրցանակի գոյությունից ի վեր՝ վերջին 50 տարվա, լավագույն գեղարվեստական ստեղծագործություն, գրում է Lenta.ru-ն: Հավակնորդների կարճ ցուցակում Բուկերի նախորդ տարիների դափնեկիրների 5 գիրք կար՝ Պենելոպա Լայվլիի «Լուսնի վագրը», Ջորջ Սոնդերսի «Լինքոլնը բարդոյում», Հիլարի Մենթելի «Գայլերի սրահը» և Վիդիադհար Սուրաջպրասադ Նայփոլի «Առկախ վիճակում» վեպը: Վերջին կես դարի լավագույն հեղինակը որոշվել է ժողովրդական քվեարկության միջոցով: Բուկերյան մրցանակը սահմանվել է 1968-ին: 2014-ից ի վեր այդ մրցանակին կարող է հավակնել ցանկացած անգլալեզու գրող, որի գրքերը հրապարակվել են Մեծ Բրիտանիայում: Ավելի վաղ պարգևին արժանանում էին միայն Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի և Բրիտանական համագործակցության երկրների հեղինակները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |