Գործադիրը ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծի 9 հուլիսի 2018 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ կստեղծի, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների ներկայացուցիչներ: Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հուլիսի 10-ի նիստի օրակարգում: Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագիծը պայմանվորված է ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում պետական մարմինների գործառույթների հստակեցման, այդ բնագավառում պետական ռազմավարության, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների, ինչպես նաև առանձին հրատապ խնդիրների կարգավորման ուղղությամբ առաջարկներ մշակելու, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև գործակցությունն ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով կարգավորվում են խորհրդի ձևավորման, խորհրդի խնդիրների և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Դրա գործունեությունը դադարում է Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |