Փաշինյանը՝ ռուս բլոգերին. Սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել քաղաքացիների մասին (վիդեո)

Փաշինյանը՝ ռուս բլոգերին. Սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է մտածել քաղաքացիների մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Newsader-TV-ի ռուս լրագրող և բլոգեր Ալեքսեյ Ռոմանովին: Փաշինյանը հայտարարել է, որ սեփական աշխատավարձի մասին մտածելուց առաջ, պետք է բարձրացնել ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը:

Պատասխանելով այն հարցին թե արդյոք վարչապետը բարձր աշխատավարձ է ստանում՝ Փաշինյանն ասել է. «Այո, հայաստանյան չափանիշներով՝ մեծ»:

Անդրադառնալով վարչապետի աշխատակազմի և նրա թիմի անդամների աշխատավարձերին՝ Փաշինյանն ասել է, որ նրանց աշխատավարձերն այնքան էլ բարձր չեն: «Պայմանները հետևյալն են՝ սկզբից հարկավոր է բարձրացնել բյուջեի եկամուտները, որպեսզի դա լինի մեր ընդհանուր աշխատանքի գնահատականն ու արդյունքը, և դրանից հետո միայն մտածել նրանց աշխատավարձերը բարձրացնելու մասին: Կարծում եմ, որ սկզբից մենք պետք է մտածենք այլ մարդկանց, Հայաստանի քաղաքացիների աշխատավարձերի, հետո միայն՝ մեր աշխատավարձերի մասին»,-ասել է վարչապետը:

Փաշինյանը չի թաքցրել իր աշխատավարձի չափը՝ «2000 դոլարից քիչ ավելի»:

Հարցազրույցի ժամանակ լրագրողը եղել է նաև վարչապետի առանձնատանը, սկսել է օրը նրա հետ՝ 06:30-ին, մարզասրահ է գնացել նրա հետ, որից հետո եղել է նրա աշխատասենյակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---