ԱԳ նախարարը՝ Մամեդյարովի հետ հանդիպման մասին. Նպատակը բանակցությունների դինամիկան պահպանելն է![]() 10 հուլիսի 2018 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման նպատակն է պահպանել բանակցությունների դինամիկան: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կառավարությունում լրագրողների հետ զրույցում: Հուլիսի 11-ին Բրյուսելում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Հանդիպումը կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ: «Նպատակը ՝բանակցությունների դինամիկան պահպանելն է», - ասել է արտգործնախարարը՝ խոսելով Մամեդյարովի հետ հանդիպման նպատակի մասին, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ մոտ ժամանակներս ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում է նախատեսվում: «Մեզ համար շատ էական է և՛ դինամիկան պահպանել, և՛ ժամանակացույց ունենալ շարունակության, և դրա մասին մենք շատ շուտով կհայտնենք․ այո, նախատեսվում է և մոտ ժամանակներս», - ասել էր ՀՀ ԱԳ նախարարը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և մաղթում է, որ այն լինի արդյունավետ և անցնի լավ մթնոլորտում, եթե հարցը համաձայնեցվի և հանդիպումը կայանա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |