Ով, երբ և ինչպես կարող է դառնալ Երևանի քաղաքապետ![]() 10 հուլիսի 2018 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Երեկ՝ հուլիսի 8-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Այդ պահից սկսած մամուլում քաղաքապետի հավանական մի շարք թեկնածուների անուններ են շրջանառվել, սակայն իր հիմնադրման 2800-ամյակին պատրաստվող քաղաքի ղեկավարի պաշտոնն առայժմ թափուր է, իսկ այն զբաղեցնել հավակնողները դեռևս հրապարակավ չեն բարձրաձայնել այդ մասին: Մինչ Երևանի նոր քաղաքապետի թեկնածուների ի հայտ գալը, PanARMENIAN.Net –ը որոշել է ներկայացնել, թե գործող օրենսդրությամբ ով, ինչ ժամկետում և ինչպես կարող է դառնալ Երևանի քաղաքապետ: Ով կարող է և ով չի կարող քաղաքապետ դառանալ Երևանի քաղաքի ավագանու կանոնակարգի համաձայն՝ քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և ավագանու անդամ համարվող անձը, որը նաև չունի այլ պետության քաղաքացիություն: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածով, քաղաքապետի լիազորությունները կառավարության կողմից վաղաժամկետ դադարեցվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն անձը չի կարող առաջադրվել քաղաքապետ: Ինչ ժամկետում պետք է ընտրվի նոր քաղաքապետը «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը (այս պարագայում՝ հուլիսի 11-ին) ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Ընդ որում, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով։ Այսպիսով, ավագանին կարող է ընտրել քաղաքապետին ոչ ուշ, քան օգոստոսի 11-ը։ Որքան ձայն պետք է հավաքի քաղաքապետի թեկնածուն Եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ: Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է, կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50%-ից ավելին, ապա քաղաքապետը ընտրվում է գաղտնի քվերակության միջոցով: Արտահերթ ընտրություններ Եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը. այդ որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |