Եղոյան. Աշոտյանը կընդգրկվի ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկման հանձնաժողովի կազմում10 հուլիսի 2018 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Խորհրդարանական ուժերը ևս կներգրավվեն ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կազմում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը, հայտնում է Panorama.am-ը: Ավելի վաղ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգություն էր հայտնել, որ ՀՀ -ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում խորհրդարանից ներգրավված որևէ անձ չկա։ Այն հարցին, թե ով է լինելու այդ ներկայացուցիչը, Եղոյանն ասել է. «Ինձ թվում է՝ լինելու է ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովից։ Կարծում եմ՝ կլինի հենց Արմեն Աշոտյանը։ Սկզբունքն այն է, որ ԱԺ-ից ևս ներկայացուցիչ լինի, ներկայացուցիչների քանակն էական չէ»: Արձագանքելով այդ հայտարարությանը՝ Աշոտյանն իր հերթին նշել է, որ լավ է, որ արձագանքը արագ էր և կառուցողական: «Վստահ եմ, որ համատեղ աշխատանքով կարող ենք բարձրացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրով նախատեսված բարեփոխումների արդյունավետությունը և այն առավել շոշափելի դարձնել մեր քաղաքացիների համար»,-ասվում է Աշոտյանի նոր գրառման մեջ: Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան, Լեհաստանը և Լյուքսեմբուրգը: Եվրախորհրդարանը կողմ է քվեարկել՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կոնսենտին և ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող բանաձևին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |