ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է Բաքվին զենք վաճառելու լուրը

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է Բաքվին զենք վաճառելու լուրը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հերքում է ադրբեջանական մամուլում տարածված այն լուրերը, թե Փարիզը հանել է Բաքվին զենք վաճառելու վերաբերյալ սահմանափակումները, հայտնում է դեսպանության մամուլի ծառայությունը:

«Տեղեկացնում ենք, որ ադրբեջանական մամուլում տարածված տեղեկատվությունն առ այն, որ Ֆրանսիան հանել է Ադրբեջանին զենք վաճառելու մասին սահմանափակումները, կեղծ է»,- մասնավորապես ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ, ադրբեջանական ԶԼՄ-ները շրջանառում էին, որ Ֆրանսիայի ռազմարդյունաբերության ընկերությունները մարքեթինգային աշխատանքներ են սկսել Ադրբեջանի հետ գործակցություն հաստատելու նպատակով, և որ պաշտոնական Փարիզը հանել է ֆրանսիական ընկերություններից երկրին ռազմական նշանակության արտադրանք վաճառելու արգելքը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---