Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը24 ապրիլի 2008 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության սգո միջոցառումներին մասնակցել են նաեւ Հայաստանում տեղակայված ՌԴ պաշտպանության նախարարության 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողներն ու սահմանապահները: Ինչպես հաղորդել է 102-րդ ռազմակայանի հրամանատար, գեռներալ-մայոր Ալեքսանդր Պերյազեւը, «այսօր զինծառայողները եւ ռուս սահմանապահները Հայաստանում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ միասին մասնակցել են 1915թ. Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված սգո միջոցառումներին»: Երեւանում եւ Գյումրիում, որտեղ տեղակայված են ՌԴ 102-րդ ռազմակայանի մասերը, ռուսաստանցիները ծաղիկներ եւ ծաղկեպսակներ են դրել Ցեղասպանության զոհերի հուշարձաններին եւ հավերժ կրակին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են աշխարհի 23 երկրներ, ԱՄՆ-ի 40 նահանգներ, ինչպես նաեւ Եվրախորհրդարանը: Հունաստանն ու Ֆրանսիան համապատասխան օրենքներ են ընդունել: 1915թ. Հայոց ցեղասպանության դատապարտման մասին հայտարարությամբ հանդես է եկել նաեւ ՌԴ Պետդուման: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |