Ֆրանսիան՝ ԱԱ-2018-ի եզրափակչի առաջին մասնակից11 հուլիսի 2018 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի հավաքականն առաջինը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ հանդիպմանը, որն անցավ հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում, ֆրանսիացիները հաղթեցին Բելգիայի հավաքականին 1:0 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ ոքի: 51-րդ րոպեին անկյունայինից հետո գլխի հարվածով հաշիվը բացեց Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումթիթին: Այս գոլը վճռական էր, գրում է Deutsche Welle-ն: Մինչ եզրափակիչ դուրս գալը Ֆրանսիան առաջին տեղն է գրավել C խմբում՝ 2 հաղթանակ և մեկ ոչ ոքի գրանցելով 3 խաղում: Ֆրանսիացիները 4:3 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին, իսկ քառորդ եզրափակչում Ուրուգվային՝ 2:0: Առաջնություններին մասնակցության պատմության մեջ ֆրանսիացիները միայն մեկ անգամ են աշխարհի չեմպիոն դարձել՝ 1998-ին: Այն ժամանակ թիմի ավագն էր այժմ գործող մարզիչ Դիդիե Դեշամը: Ֆրանսիայի հավաքականը մեկ անգամ դարձել է ԱԱ արծաթե և 2 անգամ բրոնզե մրցանակակիր: Ֆրանսիացիների հակառակորդն ԱԱ չեմպիոնի համար պայքարում հայտնի կդառնա հուլիսի 11-ին Մոսկվայում, որտեղ Անգլիայի հավաքականը հանդիպելու է խորվաթների հետ: Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցում է ԵՏՀ խորհրդի նիստին Նա նախագահել է նիստը Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին |