Նախագիծ. Մաքսային որոշ խախտումների համար տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն

Նախագիծ. Մաքսային որոշ խախտումների  համար տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն

PanARMENIAN.Net - Մաքսային խախտումների որոշակի թույլատրելի չափի դեպքում քաղաքացիները տուգանվելու փոխարեն կնախազգուշացվեն: Համապատասխան նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ մաքսային օրենսգրքում համապատասխան փոփոխություններով սահմանվում է մաքսային փաստաթղթերում կատարված՝ հեշտությամբ ուղղելի և ակնհայտորեն կոպիտ շեղումներ չպարունակող, պետությանը վնաս չպատճառող բացթողումների, խախտումների կամ սխալների որոշակի թույլատրելի չափ, որոնց դեպքում որպես պատասխանատվության միջոց տուգանքի փոխարեն նախազգուշացում կկիրառվի:

Խոսքը մասնավորապես՝ ապրանքները և տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ դրանց` ոչ իրենց անվամբ հայտարարագրելու մասին է:

«Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցների հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելը, որի արդյունքում չի առաջանում մաքսային վճարների (բացառությամբ մաքսավճարի) պակաս հաշվարկում կամ չհաշվարկում, առաջացնում է նախազգուշացում խախտում թույլ տված անձի նկատմամբ», - նշվում է նախագծում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---