«Գահերի խաղի» եզրափակիչ եթերաշրջանի նկարահանումները պաշտոնապես ավարտվել են11 հուլիսի 2018 - 15:59 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ 8-րդ եթերաշրջանի նկարահանումները պաշտոնապես ավարտվել են: Այդ մասին Instagram-ում հայտնել է բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը, որը հայտնի է սերիալում ապօրինի զավակ Ջոն Սնոուի դերակատարմամբ: Ավելի վաղ բրիտանացի դերասանուհի Մեյսի Ուիլյամսը, որը կատարել է Արյա Սթարքի դերը «Գահերի խաղը» սերիալում, պատմել է սերիալում աշխատանքն ավարտելու մասին: Այդ մասին նա գրել է Instagram-ի իր աքաունթում: «Հաջողություն, Բելֆասթ: Հաջողություն, Արյա: Հաջողություն, «Գահերի խաղ»: Ինչ հաճույք ես ստացա: Արկածները սկսվում են»,-գրել էր դերասանուհին լուսանկարի տակ, որտեղ պատկերված են արյան նման ներկով աղտոտված մարզակոշիկները: Սերիալը եթեր է դուրս գալիս HBO-ում 2011-ից: 7-րդ եթերաշրջանն ավարտվել է 2017-ի օգոստոսի 28-ին՝ դիտումների ռեկորդ սահմանելով:8-րդ, եզրափակիչ մասի պրեմիերան կայանալու է 2019-ի գարնանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Ավագանու անդամները չեն կարողանա համատեղել իրենց պաշտոնը հանրային պաշտոնի և ծառայության հետ Նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա |