Ադրբեջան այցելած ծագումով հայ բլոգերը սպառնալիքներ է ստանում (վիդեո) 11 հուլիսի 2018 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Բելառուսական անձնագիր ունեցող արմատներով հայ բլոգեր Վլադ Մագան, որին հաջողվել էր Ադրբեջան այցելել, մասնավորապես Գյանջայում որոնել հայերի լքած տները, սկսել է բազմաթիվ սպառնալիքներ ստանալ։ Նա տեսաուղերձ է տարածել և հայտարարել է, որ օգնության կարիք ունի։ «Ես խաղաղությամբ էի այցելել Ադրբեջան, ես ցույց եմ տվել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան։ Բայց մեծամասնությունը միայն վատն է տեսել», - ասում է ուղերձում Վլադ Մագան՝ հավելելով, որ չի հասկանում որտեղից այդքան չարություն ճանապարհորդի նկատմամբ, որն ընդամենը իր ծնողների տունն էր փնտրում: «Դա անվտանգության հարց է», - նշել է Վլադ Մագան՝ խնդրելով տարածել իր տեսաուղերձը։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Վլադ Մագան կարողացել է հասնել Գյանջա և գտնել իր ծնողների տունը, որոնք փախել են այնտեղից, երբ քաղաքում հայերի ջարդեր սկսվեցին, իսկ նրանց տունն ադրբեջանցիներն են զավթել: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր հայտնի ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը 7 ամիս անցկացրել է Ադրբեջանի Բաքվում և որին հետո արտահանձնել են Իսրայելին: «Բելառուսական անձնագրով հայը կարողացել է ժամանել Ադրբեջան և հասնել Գյանջայում իր ծնողների տուն: Ադրբեջանն, ինչպես հայտնի է, թույլ չի տալիս ազգությամբ հայերին երկիր մուտք գործել ՝ ռասիստական նկատառումներով: Ինչ վերաբերում է նրա ծնողներին և Գյանջային, հայերն այնտեղից փախել են ղարաբաղյան պատերազմի ժամանակ, և նրանց տները գրավել են ադրբեջանցիները: Չարանենգ Նավթաստանի աչալուրջ անվտանգության աշխատակիցները չեն պարզել նրա հայ լինելը, և նրան հաջողվել է հիանալի ռեպորտաժ նկարահանել երկրի մասին և վերադառնալ տուն: Նրա կարճ ֆիլմը ցույց է տալիս հասարակ ադրբեջանցիների «աղքատությունն ու չարությունը, սարսափելի հայատյացությունն ու ամենուր տիրող լրտեսամոլությունը»,- գրել է Լապշինը: Ադրբեջանից հետո Մագան մեկնել է Հայաստան, այնտեղից՝ Արցախ: Լապշինը գրել էր նաև, որ տղան բավականին մեծ ռիսկի է դիմում: «Քայլել Գյանջայով և տեղացիներին հարցնել հայերի թողած տների մասին՝ այնքան էլ խելամիտ չէ: Նրան բառիս բուն իմաստով կարող էին սպանել, նույնիսկ պետանվտանգության աշխատակիցներին կանչելուց առաջ: Եվ անշուշտ՝ մեր պատվավոր ցանկում, այսինքն՝ Ադրբեջանի «սև ցուցակում» համալրման ենք սպասում»,- գրել էր Լապշինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |