Վրաստանում 6 ամսում ընտանեկան բռնության փաստով 1328 մարդ է ձերբակալվել11 հուլիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները 2018-ի հունվար-հուլիսին 1328 մարդ են ձերբակալել ընտանեկան հանցագործություն կատարելու մեղադրանքով: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Նաթիա Մեզվրիշվիլին: Ըստ նրա, կես տարում ՆԳՆ մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտը սկսել է 2804 գործ քննել, որոնք կապված են ընտանեկան բռնության հետ: Այդ ընթացքում ավելի քան 1900 մարդ քրեական պատասխանատվության է ենթարկվել: Նույնքան մարդ նմանատիպ մեղադրանքով ձերբակալվել էր ամբողջ 2017-ի ընթացքում: Ըստ ՆԳՆ-ի, 6 ամսում ավելի քան 3200 սահմանափակման ծանուցում է տրամադրվել, ինչը 2 անգամ ավելի է, քան ամբողջ 2017-ի ժամանակ, գրում է «Նովոստի-Գրուզիան»: Ըստ Մեզվրիշվիլիի, ՆԳՆ-ն ակտիվ պայքարում է ընտանեկան բռնության դեմ նաև իր շարքերում: Ծառայողական ստուգման արդյունքում 2018-ի առաջին 6 ամսում կարգապահական տույժ է ստացել ՆԳՆ 10 աշխատակից: 2018-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանում կգործարկվի վաղ շրջանում բռնության կանխարգելման և կրկնությունը նվազագույնի հասցնելու ռիսկերի գնահատման և մոնիթորինգի մեխանիզմ: Մինչև տարեվերջ էլեկտրոնային թևնոցներ կներդրվեն, որոնք կկիրառվեն բարձր ռիսկայնության բռնարարքների հակված անձանց համար, վերահսկելու համար նրանց գործողությունները: Իսկ 2018-ի մայիսին արդեն օրենսդրորեն խստացվել է պատիժը ընտանեկան բռնության և կնոջ հանդեպ բռնության համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |