Լեռնային Ղարաբաղում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

PanARMENIAN.Net - Հինգշաբթի Լեռնային Ղարաբաղում նշել են Հայոց ցեղասպանության 93-ամյակը: ԼՂՀ գերագույն ղեկավարությունը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ, խորհրդարանի եւ կառավարության անդամները, պաշտպանության բանակի հրամանատարությունը, արդյունաբերական եւ ուսումնական հաստատությունների կոլեկտիվներ հարգել են ողբերգության զոհերի հիշատակը եւ ծաղիկներ են դրել մայրաքաղաքի հուշահամալիրում: Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի սպասավորները հոգեհանգստի պաշտոն են մատուցել ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---