Հուլիսի 12-ին Երևանի քաղաքապետի ընտրության օրը հայտնի կդառնա![]() 11 հուլիսի 2018 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին ժամը 10։00 տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստը, օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրը նշանակելու հարցն է: Այս մասին հայտնում է Ավագանու ԵԼՔ խմբակցությունը: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը (այս պարագայում՝ հուլիսի 12-ին) ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: Ընդ որում, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով։ Այսպիսով, ավագանին կարող է ընտրել քաղաքապետին ոչ ուշ, քան օգոստոսի 12-ը։ Հուլիսի 8-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |