Նենսի Փելոսին խոստացել է հետագայում եւս պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար24 ապրիլի 2008 - 23:02 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի կազմակերպությամբ, Կոնգրեսի շենքում տեղի է ունեցել ոգեկոչման հատուկ միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 93-րդ տարելիցին: Միջոցառմանը ելույթ է ունեցել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը շեշտել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը եւ իր հարգանքն է մատուցել Եղեռնի մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակին: «Ինձ հաճախ հարցնում են, թե ինչո՞ւ պետք է անդրադառնալ անցյալում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը: Իմ պատասխանը միշտ եղել է` եթե մենք անտեսենք պատմությունը, ապա կնախասահմանենք դրա կրկնումը»,- ասել է տիկին Փելոսիոն` հիշեցնելով, որ այսօր, Հայոց ցեղասպանությունից շուրջ 100 տարի անց, ցեղասպանություններ են տեղի ունենում Ռուանդայում եւ Դարֆուրում: Նա խոստացել է պայքարել ու շարունակել իր ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ եւ մյուսներին եւս հորդորել է նույնն անել, հաղորդում է «Երկիր» թերթը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |