Բաղդասարյան. ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու հարցը11 հուլիսի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն դեռևս քննարկում չի ունեցել Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրելու կամ չառաջադրելու վերաբերյալ: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։ Հուլիսի 8-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: «Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհաղորդենք», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: Այն դիտարկմանը, թե ինչը կարող է խոչընդոտել, որ ՀՀԿ-ն թեկնածու առաջադրի՝ Բաղդասարյանը պատասխանել է. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք` առաջադրում ենք, կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»: Անդրադառնալով հարցին, թե արդյոք իմաստ ունի առաջադրել թեկնածու, երբ հանրության համակրանքը ՔՊ-ի կողմն է, նա արձագանքել է. «Քաղաքացիական պայմանագիրն ավագանիում մեծամասնությո՞ւն ունի»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 12-ին ժամը 10։00 տեղի կունենա Երևանի ավագանու արտահերթ նիստը, օրակարգում Երևանի քաղաքապետի ընտրության օրը նշանակելու հարցն է: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 46-րդ հոդվածի համաձայն, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երրորդ աշխատանքային օրը ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվում է ավագանու նիստ, որի ընթացքում որոշվում է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը: քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո քաղաքապետի արտահերթ ընտրությունները անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում՝ քաղաքապետի ընտրությունների համար սահմանված կարգով։ Այսպիսով, ավագանին կարող է ընտրել քաղաքապետին ոչ ուշ, քան օգոստոսի 11-ը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |