Almazian Symphony-ն և բալետի գերաստղ Պոլունինը համատեղ ելույթ կունենան EXIT հեղինակավոր փառատոնի բացմանը11 հուլիսի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 12-ին Սերբիայի Նովի Սադ քաղաքում համաշխարհային բալետի գերաստղ Սերգեյ Պոլունինը և Almazian Symphony նվագախումբը համատեղ ելույթով հանդես կգան հեղինակավոր EXIT 18-րդ փառատոնի բացման արարողությանը: Այս մասին գրում է Diplomacy and Commerce կայքը: Փառատոնն անցկացվելու է հուլիսի 12-ից 15-ը, որի ընթացքում ավելի քան 1000 երաժիշտ ելույթ կունենա 30-ից ավելի բեմերում: EXIT-ը երկու անգամ արժանացել է Եվրոպայի լավագույն փառատոնի մրցանակին: Պոլունինը 40 այլ պարողների հետ բացման արարողության վերջում կկատարի Սոնյա Պետրովիչի բեմադրությունը: Նրանց հետ միասին ելույթ կունենա նաև հայ ջութակահար Խաչատուր Ալմազյանի Almazian Symphony-ն: Almazian Symphony նվագախմբի կազմում աշխարհի տարբեր երկրներից՝ Սերբիայից, Կանադայինց, Ռուսաստանից, Բելգիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից և այլ երկրներից 25 երաժիշտ կանայք են: Այն ջութակահար Խաչատուր Ալմազայանի ու սերբ թավջութակահար Թամարա Սավիչի համատեղ նախագիծն է, որը գործում է 2007 թվականից: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |