«Զվարթնոցի» հին մասնաշենքն ու ևս 6 կառույց պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել

«Զվարթնոցի»   հին մասնաշենքն ու ևս 6 կառույց պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել

PanARMENIAN.Net - «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ է ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը:

Նա հայտնել է, որ փորձագիտական հանձնաժողովը նման կարգավիճակ է տվել ևս 6 այլ կառույցի. դրանք են՝ Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը (իր նախնական տեսքով), Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը (իր նախնական տեսքով), Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը, Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ):

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի 2018-2022 մաստեր-պլանով նախատեսվում էր քանդել օդանավակայանի հին մասնաշենքը, պահպանելով աշտարակը: Քանդման աշխատանքներին նախատեսվում էև հատկացնել $750.000, աշտարակի ամրացմանը՝ $1 մլն։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---