ՀՀ-ն կարող է գործակցել Չինաստանի հետ ռազմատեխնիկայի ոլորտում

ՀՀ-ն կարող է գործակցել Չինաստանի հետ ռազմատեխնիկայի ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները Չինաստանում քննարկել են ռազմատեխնիկական գործակցության հարցեր: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի աշխատանքային խումբը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նանկին քաղաքում մասնակցում է «Փոլի Դիֆենս» ընկերության ղեկավարության հետ անցկացվող ռազմատեխնիկական գործակցության հարցերով աշխատանքային հանդիպմանը», - նշվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ՝ 2017 թվականի ապրիլին, ստորագրվել է հայ-չինական ռազմական գործակցության ծրագիրը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---