ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար. Վրաստանն ապագայում դաշինքի անդամ կդառնա![]() 12 հուլիսի 2018 - 11:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե կարծում է ՝ Վրաստանն ապագայում կդառնա դաշինքի անդամ, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ հարցը հաստատվել է Բրյուսելում հուլիսի 11-13-ն անցկացվող դաշինքի գագաթնաժողովում, և կառույցը կշարունակի նախապատրաստական գործընթացն այդ ուղղությամբ: «Մենք լիովին աջակցում ենք Վրաստանի եվրոատլանտյան ձգտումներին: Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները հաստատել են դա, և մենք կշարունակենք աշխատել անդամակցությունը նախապատրաստելու համար»,- ասել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարությունում ճանաչել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումների իրականացման գործընթացում: Հուլիսի11-ին Բրյուսելում բացվել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |