Նաիրա Զոհրաբյան. ԲՀԿ-ն կմասնակցի Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին![]() 12 հուլիսի 2018 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրիա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է մասնակցել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, հայտնում է Aysor.am-ը: «Ես վստահ եմ, որ հուլիսի 16-ին Երևանի ավագանին քաղաքապետ չի ընտրի: Ես տպավորություն ունեմ, որ այս փուլում ՀՀԿ-ն չի ընտրի քաղաքապետ, թեպետ ունի բոլոր հնարավորությունները», - նշել է պատգամավորը՝ ասելով, որ դեռ հայտնի չէ, թե ով է ղեկավարելու ԲՀԿ համամասնական ցուցակը: Հուլիսի 12-ին Երևանի ավագանու նիստում որոշվել է, որ Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը կանցկացվի հուլիսի 16-ին: Որոշմանը կողմ է քվեարկել Ավագանու 34 անդամ, դեմ՝ 11, ձեռնպահ՝ 1 անդամ: Հուլիսի 9-ին Երևանի 11-րդ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |