2018-ի հունվար-մայիսին Արցախ այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է![]() 12 հուլիսի 2018 - 15:07 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին Արցախի Հանրապետություն այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է կամ աճել է 102%-ով՝ հասնելով 8654-ի 2017 թվականի նույն ժամանակաշրջանի 4292-ի դիմաց, հայտնում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Գրանցվել է մեկ նոր զբոսաշրջային օպերատոր: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտների ընդհանուր թիվը կազմել է 10 կազմակերպություն՝ 9 զբոսաշրջային օպերատոր և 1 զբոսաշրջային գործակալ: Նույն ժամանակաշրջանում ստեղծվել է հյուրանոցային տնտեսության չորս օբյեկտ՝ 11 հյուրանոցային համարով և 24 մահճակալ-տեղով: Այժմ Արցախի Հանրապետության տարածքում գործում է հյուրանոցային տնտեսության 53 օբյեկտ` 1475 մահճակալ-տեղով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |