Եվրահանձնաժողովի նախագահ. ՀՀ-ում զարգացումները ոգևորել են ԵՄ-ին![]() 12 հուլիսի 2018 - 15:48 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ հայաստանյան զարգացումների խաղաղ ու ժողովրդավարական բնույթը ոգևորել է ԵՄ-ին: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Յունկերը պատրաստակամություն է հայտնել շարունակաբար աջակցելու ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախորդ բոլոր տարիներին ցուցաբերված աջակցության համար և հավաստիացրել, որ այսուհետ ԵՄ-ի ինստիտուցինոլ, ֆինանսական և խորհրդատվական աջակցությունը կօգտագործվի առավել նպատակային: «Հայաստանում արդեն մոտ երկու ամիս տևող հակակոռուպցիոն պայքարի շարունակականությունը մեր կառավարության հիմնական գերակայություններից է»,- ասել է Փաշինյանը: Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |