Time-ը՝ Փաշինյանի մասին. Խաչակիրը, որ վառ է պահում դեմոկրատիայի երազը12 հուլիսի 2018 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Time ամսագիրն իր «Չորս խաչակիրը, որ վառ են պահում դեմոկրատիայի երազը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է ժամանակակից աշխարհի հասարակական այն գործիչներին, որոնք իրենց երկրներում պայքարել են հանուն ժողովրդավարության հաղթանակի. ըստ ամսագրի, այդ «չորս խաչակիրներն են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Տոգոյում նախագահի դեմ պայքարող ակտիվիստ, բլոգեր Ֆարդիա Նաբուրեման, Նոբելյան մրցանակակիր, Արաբական գարնան թունիսցի ակտիվիստ Ուիդիդ Բուշամաուին և Նիկարագուայում բռնապետության հաստատման դեմ պայքարող Էնրիֆ Մարտինեսը: Ամսագիրը գրում է, որ ընդդիմադիր գործիչ Փաշինյանը, ով ապրիլին ժողովրդական շարժման միջոցով ստիպեց նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և կարճ ժամանակ անց դարձավ երկրի վարչապետ, ասել է, որ «ժողովրդի սերը ստիպեց իրեն վերկենալ իր՝ որպես խորհրդարանական խմբակցության առաջնորդի հարմարավետ աշխատասենյակից և մոտ 20 գիշեր անցկացնել անտառում, փողոցներում, վրանում և ընդդեմ Սարգսյանի բողոքի ակցիաներում»: «Ես չեմ ունեցել անձնական դրդապատճառ. այն ամենը, ինչ ուզում էի, իմ հայրենիքի ու ժողովրդի ազատությունն ու երջանկությունն էին», - ասել է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ եթե փողոցների՝ հարյուր հազարավոր մարդկանցով լցված լինելու պարագայում էլ իշխանափոխություն չլիներ, ապա ինքն այլևս քաղաքական գործունեությամբ չէր զբաղվի: Փաշինյանն ասել է, որ գործող իշխանության համար ժողովրդավարությունն ավելին է, քան արտաքին քաղաքական կողմնորոշում, «այն արժեք է և համոզմունք»: «Ես հավատում եմ՝ Հայաստանը կդառնա աշխարհի հզորագույն դեմոկրատական երկներից մեկը», - ամերիկյան ամսագրի փոխանցմամբ, ասել է Փաշինյանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |