Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Մերկելին և Կանադայի վարչապետին

Բրյուսելում Փաշինյանը հանդիպել է Մերկելին և  Կանադայի  վարչապետին

PanARMENIAN.Net - Բրյուսելում հուլիսի 11-ին մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Կանադայի վարչապետ Ջասթին Տրուդոյին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել վարչապետի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Արսեն Խառատյանը:

Նա հայտնում է, որ վարչապետը հանդիպել է նաև Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի և Լիտվայի նախագահ Դալիաս Գրիբաուսկայտեի հետ:

Հուլիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---