Կրասնոդարի հայերը ջահերով երթ են անցկացրել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի25 ապրիլի 2008 - 01:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառումներ են անցել Կրասնոդարում: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ապրիլի 23-ին տեղի է ունեցել երիտասարդության ջահերով երթը դեպի հայկական եկեղեցու բակում տեղադրված Խաչքարը: Ապրիլի 23-ի միջոցառումներն ավարտվել են «Ես մեղադրում եմ» ֆիլմի ցուցադրությամբ եւ երիտասարդության հանրահավաքով: Ապրիլի 24-ին, հոգեհանգստի արարողությունից եւ Խաչքարի մոտ ծաղիկներ ու ծաղկեպսակներ դնելուց հետո, տեղի է ունեցել Կրասնոդարի հայկական կազմակերպությունների հանրահավքը, որի մասնակիցները դատապարտել են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը եւ կոչ են արել միջազգային հանրությանը շարունակել պայքարը պատմական արդարության վերականգնման համար: «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության նախագահ, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը ընթերցել է Կուբանի հայ կազմակերպությունների դիմումը Կրասնոդարի երկրամասի օրենսդրական ժողովին, որտեղ խնդրում են իրենց վերաբերմունքը հայտնել` որոշում ընդունելով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելու մասին: Միջոցառման կազմակերպիչներին էին «Ռուս-հայկական բարեկամության» Կրասնոդարի ներկայացուցչությունը, Կրասնոդարի քաղաքային կրթամշակութային «Խաչքար» կենտրոնը եւ «Ռուսաստանի հայերի միության» Կրասնոդարի քաղաքային բաժանմունքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |