Նենսի Քաուֆման. XX դարի երկու ամենասարսափելի իրադարձությունները Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթն էին

PanARMENIAN.Net - «Մինչ հրեական համայնքը պատրաստվում է նշելու իր Զատիկը` տոն, որ նվիրված է ազատությանը բռնատիրությունից ու ճնշումից, ես ուզում եմ կիսվել իմ մտքերով այն դասերի մասին, որ մենք կարող ենք քաղել անցյալ դարում մեր երկու ժողովուրդներին բաժին հասած փորձություններից»,-հայտարարել է Մեծ Բոստոնի Հրեական համայնքի հասարակայնության հետ կապերի խորհրդի (ՀՀՀԿԽ) գործադիր տնօրեն Նենսի Քաուֆմանը: Նրա խոսքերով, համաշխարհային պատմության մեջ 20-րդ դարը կհիշվի որպես բարու ու չարի, ինչպես նաեւ բազմաթիվ մարտահրավերների, ողբերգությունների ու փոփոխությունների ժամանակաշրջան: Երկու ամենասարսափելի իրադարձությունները դարասկզբին թուրքերի իրականացրած Հայոց ցեղասպանությունն էր եւ դարակեսին նացիստների իրականացրած Հրեաների ողջակիզումը: Մեր` որպես հաջորդ սերնդի, պարտքն է պատմել այդ վայրագություններին զոհ գնացած մեր նախնիների պատմությունը` վկայություն տալով մեր պատմության սեւ էջի մասին: Միայն այդպես մենք կարող ենք ստիպել մարդկանց չմոռանալ կատարվածը, որպեսզի ,այլեւս երբեք կոչը զուր չհնչի»,-ասել է նա ելույթ ունենալով Մասաչուսեթսի նահանգային կառավարության շենքում` իր կազմակերպության զորակցությունը հայտնելով Հայոց ցեղասպանության ոգեկոչմանն ու ճանաչմանը, հաղորդում է www.jcrcboston.org:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---