ՀՀ-ն ավելի քան 30 տ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

ՀՀ-ն ավելի քան 30 տ մարդասիրական օգնություն է ուղարկել Սիրիա

PanARMENIAN.Net - Հայաստանից ավելի քան 30 տոննա մարդասիրական օգնություն է տրամադրվել Սիրիային, այն բաժանվելու է երկրի ազատագրված բնակավայրեր վերադարձած փախստականներին, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:

Նշվում է, որհուլիսի 12-ին Սիրիայում տեղակայված Հմեյմիմ ավիաբազայում վայրէջք է կատարել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը, որով ՀՀ-ից տեղոփոխվել է բրինձ, հնդկաձավար, ձեթ:

Օգնության մի մասը կտրամադրվի նաև Սիրիայի հեռավոր շրջաններին:

Նշվում է, որ առաջիկայում նախատեսվում է ևս մի քանի թռիչք՝ երկրին մոտ 100 տոննա մթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնելու նպատակով:

2017-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ Հայաստանից մի քանի անգամ մարդասիրական օգնություն է ուղարկվել Սիրիա:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---