Ավստրիական ընկերությունն ուզում է ՀՀ շին.շուկայում մրցույթների մասնակցել

Ավստրիական ընկերությունն ուզում է ՀՀ շին.շուկայում  մրցույթների մասնակցել

PanARMENIAN.Net - Aվստրիական STRABAG International կոնցեռնի պատասխանատու Ռաշենգորֆեր Յուրգենը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը հետ հուլիսի 13-ի հանդիպմանը հայտնել է, որ ընկերությունը հետաքրքրված է հայաստանյան շինարարական շուկայով և նպատակ ունի մասնակցելու մրցույթների, ծավալելու գործունեություն, հայտնում է ՀՀ ԿԱ քաղշինկոմի մամուլի ծառայությունը:

Ղուլարյանը շնորհակալություն հայտնելով հյուրին, կարևորել է առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա: Միաժամանակ նշել է, որ երկրում առաջնային է շենքերի սեյսմակայունության բարձրացումը, դպրոցաշինությունն ու սոցիալական բնակարանային ֆոնդի կառուցումը:

Հանդիպման ընթացքում Հայաստանի շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր Գագիկ Գալստյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մեծ է որակյալ ինժեներ-ճարտարագետների պահանջը. քննարկվել է գործակցության ընթացքում բուհի լավագույն շրջանավարտներին արտերկրում վերապատրաստվելու հարցը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---