Ստուգվել են Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին և ՊԵԿ նախկին պետին պատկանող գազալցակայանները

Ստուգվել են Ծառուկյանին, Մհեր Սեդրակյանին և ՊԵԿ նախկին պետին պատկանող գազալցակայանները

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի՝ գազալցակայաններում իրականացրած ստուգումների արդյունքում 8 կազմակերպությունում մոտ 946 մլն դրամի խախտում է հայտնաբերել. գազալցակայանները պատկանել են ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանին, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին և ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Մհեր Սեդրակյանին պատկանող գազալցակայանում 18 մլն դրամի խախտում է հայտնաբերվել։ Խախտումների ցանկի մեջ է նաև ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող գազալցակայանը, Գագիկ Ծառուկյանի գազալցակայանը, իսկ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը չկա ցանկում»,-հայտնել է Դավիթ Անանյանը։

ՊԵԿ նախագահի փոխանցմամբ՝ սա օրենքի խախտում է, և քրեական գործ է հարուցված բոլոր կազմակերպությունների հանդեպ, սակայն, եթե պետությանը հասցված վնասը վերականգնվում է, գործը կարճվում է։

«Պետք չէ դատել տնտեսվարողին, այլ պետք է նրա վարքագիծը գնահատել, ճիշտ ուղու վրա դնել նրան, այլ ոչ թե կալանավորել, քանի որ նա պոտենցիալ հարկ վճարող է»,- ասել է Անանյանը:

Ավելի վաղ, ՊԵԿ-ը՝«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի «Ավոտգազ» ՍՊԸ-ում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ընկերություններին պատկանող գազալցակայանում 750 մլն դրամի հարկային չարաշահումներ է հայտանաբերվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---