ՀՀ-ում պղնձաձուլարան կկառուցվի. Փոխվարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել

ՀՀ-ում պղնձաձուլարան կկառուցվի. Փոխվարչապետն աշխատանքային խումբ է ստեղծել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ, «Արմենիան Քափըր Փրոգրամ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման նախապատրաստման աշխատանքների պետաջակցության ապահովման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի: Համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման E-gov.am կայքում:

Աշխատանքային խմբի ղեկավարը Ավինյանի գրասենյակի ղեկավարն Վ. Սիսեռյանն է, կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ա. Ավանեսյանը, աշխատակազմի ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Ա. Եգանյանը, բնապահպանության փոխնախարար Ա. Սանոսյանը, Ֆինանսաների փոխնախարար Ա. Պողոսյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Վ. Գևորգյանը, «Վալլեքս» խմբի ընկերությունների պղնձի ծրագրի ղեկավար Կ. Ղազարյանը:

Որոշման համաձայն, աշխատանքային խմբի ղեկավարին մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ծրագրի նախապատրաստական աշխատանքների իրականացման ընթացքի մասին պետք է ներկայացնել գրավոր տեղեկատվություն։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---