Մինասյանը հանդիպել է էներգետիկ և շին.ոլորտում ներդրումների պատրաստ օտարերկրյա գործարարներին![]() 13 հուլիսի 2018 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է օտարերկրյա գործարարների հետ, որոնք հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ կատարելու և գործարարությամբ զբաղվելու հնարավորությամբ, հայտնում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Մասնավորապես, նախարարը հանդիպել է եգիպտական EL SEWEDY METERS խմբի զարգացման գծով տնօրեն Լեոն Տեր-Հակոբյանի, նույն խմբի չեխական գործընկեր ZPA Smart Energy ընկերության տարածաշրջանային վաճառքի տնօրեն Յան Սլավիկի, ապա` ավստրիական STRABAG ընկերության ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներին մասնակցել են նախարարի տեղակալները, նախարարության և Բիզնես Արմենիայի պատասխանատու անձինք։ Մինասյանը ողջունել է Հայաստանում ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու գործարարների հետաքրքրվածությունը, ներկայացրել ՀՀ կառավարության ներդրումային քաղաքականությունը, անդրադարձել մեր երկրում արտադրություն հիմնելու և ԵԱՏՄ ու Իրանի շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ու առավելություններին, պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը։ Քննարկվել են էներգետիկ ոլորտին, ճանապարհաշինությանն ու բնակարանաշինությանը, ենթակառուցվածքների բարելավմանը, բիզնեսում նոր տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքների համակարգումն իրականացնել Բիզնես Արմենիայի և նախարարության համապատասխան պատասխանատուների միջոցով։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |