«Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը ազատ կարձակվեն![]() 13 հուլիսի 2018 - 17:36 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներ Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվեն, հայտնում է «Հայկական ժամանակ» օրարթերթը: Վարդան Գերավետյանը ազատ կարձակվի 1 մլն դրամ գրավի, իսկ Թորոս Թորոսյանը՝ 500,000 դրամ գրավի դիմաց: «Սասնա ծռերի» գործով 13 ամբաստանյալ արդեն ազատության մեջ է։ «Սասնա ծռերը» զինված խումբը 2016-ի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ շարունակ վերահսկողության տակ են պահել ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Զինված խմբի անդամները չեն ընդունում մեղքը՝ պնդելով, որ ապստամբություն են արել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |