Ջորջ Բուշն այդպես էլ չկատարեց ԱՄՆ-ի հայ համայնքին տված իր նախընտրական խոստումը25 ապրիլի 2008 - 15:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը իր նախագահության ութնամյա ժամկետի վերջին տարում կրկին խախտեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր նախընտրական խոստումը: Այդ մասին հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ի նախագահը ոչ միայն դրժեց իր խոստումը, այլ նաեւ Սպիտակ տան ողջ կարողություններն օգտագործեց թույլ չտալու համար, որ Կոնգրեսը հաջորդ քայլը կատարի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: «Նա պաշտոնանկ արեց ԱՄՆ-ի դեսպանին ճշմարտությունն ասելու համար, որից հետո առաջարկեց մի մարդու թեկնածությունը, որը ժխտում է Հայոց ցեղասպանությունը: Ջորջ Բուշը ոչ միայն հակահայ քաղաքականություն վարեց իր նախագահության երկու ժամկետներում, այլ նաեւ քննարկում էր հայկական հարցերը օտարերկրյա պետությունների ղեկավարների հետ, այդպես էլ չհանդիպելով ԱՄՆ-ի հայ համայնքի հետ»,-ընդգծել է Համբարյանը: Ութերորդ, վերջին անգամ ավանդական ուղերձով դիմելով ԱՄՆ-ի հայ համայնքին Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ, Բուշը կրկին չօգտագործեց Հայոց ցեղասպանություն տերմինը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |