Մեկ ամսում փոփոխվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 107 որոշում14 հուլիսի 2018 - 12:32 AMT PanARMENIAN.Net - Մեկ ամսվում ՀՀ գլխավոր դատախազության ղեկավարման ներքո քննվող քրգործերով մեղադրյալների կամ ամբաստանյալների վերաբերյալ կայացվել է կալանավորումը փոխարինելու մասին ընդհանուր 107 որոշում. դրանցից 65-ը կայացվել է դատական քննության, իսկ 42-ը՝ նախնական քննության ընթացքում, հայտնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանարային ակպերի բաժինը: ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելու) հատկանիշներով քննվող քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ վերացվել է կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին 243 որոշում: Արդյունքում, փաստորեն, թվով 243 քաղաքացու հնարավորություն է ստացել օրենքով սահմանված կարգով լուծել պարտադիր զինվորական ծառայության անցնելու պարտավորության հետ կապված խնդիրները: ՙՔանի որ խափանման միջոցների կիրառման պրակտիկայում տեղի ունեցող բարեփոխումներից ածանցվում են նաև քրեական գործերով քննության անխոչընդոտ ընթացքի հնարավոր ռիսկեր, ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական ներգործության գործիքակազմով ապահովել, որպեսզի բոլոր այն դեպքերում, երբ կիրառվում է ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց, խիստ հսկողություն իրականացվի մեղադրյալների պատշաճ վարքագծի դրսևորման, այդ խափանման միջոցների պայմանների պահպանման նկատմամբ: Իսկ խախտման ցանկացած դեպքի մասին վարույթն իրականացնող մարմնի իրազեկ լինելու դեպքում պետք է անհապաղ քննարկվի կիրառված խափանման միջոցը փոխելու հարցը»,-հայտնում են դատախազությունից: Ըստ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացված տեղեկատվության՝ 2018թ. հունվարի 1-ի դրությամբ քրեակատարողական հիմնարներում գտնվել է 3436 անձ, որոնցից 1330-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անձինք, իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 3290 (146-ով պակաս) անձ, որոնցից 1228-ը (102-ով պակաս)՝ նախնական կալանքի տակ գտնվողները: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |