Ադրբեջանը հետախուզում է երկիր այցելած հայկական արմատներով բլոգերին (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ադրբեջան այցելած հայկական արմատներով բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն ահազանգում է, որ Ադրբեջանն իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, և որ իր կյաքին վտանգ է սպառնում: Այս մասին բլոգերը հայտնել է իր կողմից հրապարակված տեսանյութում: «Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ երկիրը, իմ անվտանգությունից ելնելով՝ չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել»,- նշել է Մոսեսովը: Ավելի վաղ, բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն այցելել էր Ադրբեջան: Նա պատմել էր, որ ագրեսիայի ու թշնամանքի է ականատես է եղել Ադրբեջանում, որը չի տեսել որևէ այլ երկրում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |