ԵԼՔ-ն ու ՀՀԿ-ն չեն մասնակցելու քաղաքապետ ընտրելու համար գումարվող Երևանի ավագանու նիստին![]() 16 հուլիսի 2018 - 10:06 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ ու ՀՀԿ խմբակցությունները չեն մասնակցի հուլիսի 16-ին գումարվող Երևանի ավագանու նիստին, որին պիտի կայանային քաղաքապետի ընտրությունները, և թեկնածու չեն առաջադրի։ Հուլիսի 14-ին արված ԵԼՔ-ի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ նկատի ունենալով 2017 թվականին կայացած ավագանու ընտրությունների՝ բազմաթիվ խախտումներով և բռնություններով ուղեկցվելը, դաշինքում «անհրաժեշտ են համարում ներկայիս ավագանու արձակումը և առաջիկայում արտահերթ ընտրությունների անցկացումը»: ՀՀԿ խմբակցությունն իր որոշումը պայմանավարում է, «երկրում ստեղծված նոր իրողությամբ»։ «Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները», - նշվում է խմբակցության հայտարարությունում։ Երրորդ՝ «Երկիր ծիրանի» խմբակցությունը, հայտարարել է Զարուհի Փոստանջյանին առաջադրելու մասին․ խմբակցությունը, սակայն չունի բավարար մանդատներ քաղաքապետ ընտրելու համար։ Օրենսդրության համաձայն, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը. այդ որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |