ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին![]() 16 հուլիսի 2018 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-ին ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ Նյու Յորք է մեկնել ՀՀ պատվիրակությունը, որի կազմում է նաև ՀՀ արտաքաին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Նա ասել է, եր նախարար Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, հայտնում է Aysor.am-ը։ «Հուլիսի 16-ին ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը», - ասել է Տիգրան Բալայանը՝ մանրամասնելով, որ այն ներկայացնում է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։ Բալայանի խոսքով՝ այս զեկույցը լավ հնարավորություն է երկրի համար` ինքնուրույն գնահատելու կայուն զարգացման նպատակների ուղղությամբ արձանագրված առաջընթացը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |