Երևանի քաղաքապետի ընտրությունը չի կայացել16 հուլիսի 2018 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Երևանի նոր քաղաքապետի ընտրության հարցով գումարված ավագանու արտահերթ նիստը չի կայացել։ Նիստին ներկայացել էր ավագանու 5 անգամ՝ քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ու «Երկիր ծիրանի» խմբակցության 4 անդամ։ Արեյանը՝ քվորում չլինելու պատչառով, 30 րոպե ընդմիջում է հայտարարել, վերադառնալուց հետո՝ փաստել, որ քվորում կրկին չկա ու հայտարարել նիստը չկայացած։ ԵԼՔ ու ՀՀԿ խմբակցությունները հայտարարել էին նիստին չմասնակցելու մասին։ Քաղաքապետի միակ թեկնածուն «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն էր։ Գործող օրենսդրության համաձայն, եթե նիստից հետո երկշաբաթյա ժամկետում քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ապա կառավարությունը կարող է կրճատել ավագանու լիազորությունների ժամկետը. այդ որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: Ավագանու արտահերթ ընտրությունն անցկացվում է ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելուց հետո ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |