Սվիտալսկի. ԵՄ-ից ՀՀ-ին տրվող գումարն արդեն իսկ ավելացել է 25%-ով![]() 16 հուլիսի 2018 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտոր Սվիտալսկին լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ Եվրամիության կողմից ՀՀ-ին տրվող աջակցությունը մինչև 2020 թվականը կազմելու է €100 մլն-ից €160 մլն, ինչն «արդեն իսկ 25%-անոց ավելացում է», հայտնում է Aysor.am-ը: «Այս գումարն արդեն իսկ ներառում է 25% ավելացում: Բայց սա դեռևս այն ամենը չէ, ինչ Հայաստանը կարող է ստանալ ու իրացնել, կան նաև այլ ուղիներ, որոնք մենք օգտագործում ենք», - ասել է դեսպանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը փորձելու է այս գումարները հատկացնել արժեքավոր ծրագրերի: Ավելի վաղ, Բրյուսելում աշխատանքային այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից տրամադրվելիք €160 մլն-ն «այսպես, թե այնպես նախատեսված էր» տրամադրել երկրին։ «Ես իմ տարակուսանքն եմ հայտնել ԵՄ-ի քաղաքականության փոփոխության բացակայության կապակցությամբ։ Դեռևս նրանք մեզ համար ունեն շնորհավորանքներ ու հաճոյախոսություններ, բայց մենք այն վիճակում չենք, որ այդ կոմպլիմենտներից հալվենք», - ասել էր վարչապետը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |