Մինչև հուլիսի 19-ն անձրևներ են սպասվում

Մինչև հուլիսի 19-ն անձրևներ են սպասվում

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում`հուլիսի 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում, 18-20-ը հյուսիսային առանձին շրջաններում, 21-ին առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ի ցերեկը կնվազի 1-2, 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում`հուլիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը և կեսօրից հետո, 18-ին, 21-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Հուլիսի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---